Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ  ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ՝  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխու­թյուն­ներ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրա­պե­տության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]