1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

246 դպրոց, 1724 մասնակից. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքը մեծ հետաքրքրություն է առաջացրել

246 դպրոց, 1724 մասնակից. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքը 
մեծ հետաքրքրություն է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին: Եզրափակիչ մտած 12 դպրոցի թիմերը կմրցեն միմյանց հետ Դիլիջանում, Պարզ լճի մոտակայքում՝ հաղթահարելով 4 կմ տարածությունը: Միջոցառումը կսկսվի ժամը 13:00-ին:

«Կազմակերպելու և անցկացնելու համար ունեցել ենք սուղ ժամանակ: Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում ենք իրականացրել կազմակերպչական աշխատանքները: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլը տարածաշրջանային փուլն է, որին մասնակցել են Հայաստանի մարզերը, Երևանը, Արցախը: Առաջին փուլին մասնակցել է 246 դպրոց, ընդհանուր աշակերտների թիվը 1724 է: Երկրորդ փուլին մասնակցում է 12 դպրոց, 84 աշակերտ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

Թիմում պետք է լինեն միևնույն դպրոցի աշակերտները: Յուրաքանչյուր դպրոցի թիմում պետք է լինի 7 հոգի՝ 2 աղջիկ, 5 տղա: Եզրագիծը հաղթահարելուց հետո մասնակիցների գումարային միավորներով կորոշվի հաղթողը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած դպրոցները, աշակերտներն ու նրանց ուսուցիչները կստանան դրամական պարգևներ: Մասնավորապես, առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղի համար նախատեսված է 2,5 մլն դրամ, երրորդ տեղի համար՝ 1,5 մլն դրամ: Պարտադիր պայման է, որ դպրոցի պարգևներն օգտագործվեն կամ մարզադահլիճների վերանորոգման, կամ մարզագույքի ձեռք բերման համար:

«Որոշվել է խրախուսել նաև մանկավարժների աշխատանքը՝ պարգևատրելով 1-3 տեղերն զբաղեցրած թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն, համապատասխանաբար, 700 հազար, 500 հազար, 300 հազար դրամով: Աշակերտները ևս առանձին կպարգևատրվեն: 1-ին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր աշակերտ կպարգևատրվի 150-հազարական դրամով, 2-րդ տեղը՝ 100-հազարական, 3-րդ տեղը՝ 75-հազարական դրամով: Ուսուցիչներին ու աշակերտներին տրամադրվող պարգևներն իրենց անհատականներն են»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը: 

Միջոցառման նպատակն է տարբեր տարիքային խմբերում առողջ ապրելակերպ խրախուսելը: Դպրոցականների շրջանում «Վարչապետի գավաթից» զատ, անցկացվում է նաև «Սպորտլանդիա», որը նախատեսված է 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների համար: Այստեղ նույնպես կա պարգևատրման ֆոնդ: Այն արդեն այս տարի անցկացվել է, և ընդհանուր մասնակցել են 12 հազար աշակերտներ: Մինչև տարեվերջ կանցկացվի նաև «Սպարտակիադա», որը նախատեսված է 7-12-րդ դասարանների համար: 10-12-րդ դասարանների աշակերտների համար էլ կկազմակերպվեն ռազմամարզական խաղեր:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]