1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան. Փաշինյանը՝ նոր համակարգ ներդնելու մասին

Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր 
կստանան. Փաշինյանը՝ նոր համակարգ ներդնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝  թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն:

«Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը, որ Հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրը իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որը ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդ՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի արդյունքում կարելի է արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար,- ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]