1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«ՀՀ վարչապետի գավաթի» շրջանակում մարզաձևերի ցանկը կարող է ընդլայնվել

«ՀՀ վարչապետի գավաթի» շրջանակում մարզաձևերի ցանկը կարող է ընդլայնվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը կանցկացվի մայիսի 28-ին Շորժայում: Մասնակիցները պետք է հաղթահարեն 40 կմ տարածությունը: Սահմանված է երկու տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36-ից բարձր կանայք, 41 տարեկանից բարձր տղամարդիկ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը նշեց, որ մասնակիցները չեն կարող մասնակցել շարժիչային և էլեկտրական, մարզական հեծանիվներով:

«Մասնակցության հայտեր ունենք, մարդիկ ակտիվորեն հետաքրքրվում են: Ասեմ, որ դիմումների համար դեռ ժամանակ կա, մասնակցել ցանկացողները պետք է շտապեն»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

Դրամական մրցանակներ նախատեսված են 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցների համար: 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000-ական ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000-ական ՀՀ դրամ:

Հուլիսի վերջ նախատեսված է անցկացնել լողի սիրողական մրցաշարը: Տարին կեզրափակվի մեծահասկաների համար նախատեսված խճուղավազքով: 

«Այն, որ շատերը սպասում են, որ այս միջոցառումներն անցկացվեն, արդեն շատ բանի մասին է խոսում: Երևում է, թե ինչպես է այս դաշտը ակտիվացել: Միայն սեղանի թենիսի մրցաշարին ամբողջ հանրապետությունում ունեցանք 1 600 մասնակից»,- ասաց Սերգեյ Աբրահամյանը:

«ՀՀ վարչապետի գավաթի» շրջանակում տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 4 մարզաձևով է անցկացվում մրցաշար (թենիս, հեծանիվ, լող, վազք): Սերգեյ Աբրահամյանը տեղեկացրեց, որ տարվա վերջում արդյունքներն ամփոփելուց հետո, հնարավոր է, ցանկը վերանայվի, և նոր մարզաձևեր ավելացվեն, որպեսզի մեծ մասսայականություն ապահովվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]