Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները
13:26, 13 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում:
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություն:
Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում