1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» նոր կամրջի կառուցման 
աշխատանքներն ավարտական փուլում են

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից։

Ավարտվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնապատման, թունելային անցումների բետոնապատման աշխատանքները: Կամուրջների՝ 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Երկու կամուրջների մակերեսներն ավարտական փուլում են։ Ծրագրի ավարտին մնացել են իրականացնել արգելափակոցների տեղադրման, մայթերի կառուցման, կամուրջների և մոտեցող ճանապարհների ասֆալտապատման ու գծանշման աշխատանքները։

«Բարեկամություն» անվանումը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սադախլո- Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշել էր, որ երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Հին կամրջի վրա այսօր լինում է բեռնատարների, մեծ մեքենաների կայանում, ինչը ծանրաբեռնում է հոսքը: ԽՍՀՄ տարիներին կառուցված կամուրջը նախատեսված չի եղել այդքան հոսքի ու ծանրաբեռնվածության համար, այդ իսկ պատճառով ունի բազմակի ճաքեր: Նոր կամրջի թողունակությունը 4 անգամ ավելի մեծ է: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]