Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Մասկի թիմը կստուգի «Թվիթեր»-ի 100 պատահական օգտահաշվի իրական լինելը

Մասկի թիմը կստուգի «Թվիթեր»-ի 100 պատահական օգտահաշվի իրական լինելը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր թիմը կստուգի «Թվիթեր»-ի 100 պատահական օգտահաշիվ՝ պարզելու, թե դրանց շարքում քանիսն են կեղծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ ժամանակավորապես կասեցնում է «Թվիթեր» ընկերությունը գնելու գործարքը, քանի որ ցանկանում է ստուգել, թե արդյոք կեղծ օգտահաշիվները 5 տոկոսից պակաս են:

«Սա պարզելու համար իմ թիմը կընտրի «Թվիթեր»-ի պատահական 100 հետևորդի»,- հայտնել է Մասկը՝ կոչ անելով մյուսներին էլ հետևել իր օրինակին:

Ապրիլի 25-ին «Թվիթեր»-ի ղեկավարությունը հայտնել էր, որ ամերիկացի ձեռնարկատերն ընկերությունը ձեռք է բերելու 44 մլրդ ԱՄՆ դոլարով: Եթե Մասկը որոշի չեղարկել համաձայնությունը, ապա ընկերությանը 1 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք կվճարի: Իսկ եթե համաձայնության խախտման նախաձեռնողը լինի «Թվիթեր»-ը, ապա փոխհատուցումը կստանա Մասկը: Գործարքի վերջնական ավարտի տարեթիվ է նշվում 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]