1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հաղթում է թիմային ոգին. ՀՀ վարչապետի գավաթի դպրոցականների մրցաշարի հաղթողները հայտնի են

Հաղթում է թիմային ոգին. ՀՀ վարչապետի գավաթի դպրոցականների մրցաշարի 

հաղթողները հայտնի են

ԴԻԼԻՋԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում:

Հանրապետության բոլոր մարզերի, Արցախի և Երևանի 12 թիմ եզրափակիչում պարզեցին հաղթողին: Մրցաշարին մասնակից թիմերից յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ է (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 4000 մետր մրցատարածությունը: Առաջին տեղը զբաղեցրեց Սյունիքի մարզի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը՝ Վայոց Ձորի մարզի Արենու հանրակրթական դպրոցի թիմն է, եռյակը եզրափակեց Լոռու մարզի 5-րդ ավագ դպրոցը:

Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապետության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, և «ՀՀ Վարչապետի գավաթ» մրցաշարերի շարքը նպատակ ունի խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:

«Խճուղավազքի դպրոցականների գավաթն առանձնահատուկ նշանակություն ունի: Այս մրցաշարում անհատական արդյունքները հաշվի են առնվում թիմային պայքարի տրամաբանության մեջ: Մասնակից բոլոր թիմերը հաղթող են, քանի որ այստեղ հասել են իրենց մարզերում հաղթանակի շնորհիվ: Նրանք մարդիկ են, ովքեր տոգորված են հաղթանակով»,-առանձնացրեց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետն ընդգծեց, որ հաջորդ տարիների ընթացքում էլ մրցաշարը կանցկացվի «Պարզ լճի» տարածքում, մրցավարական աշխատանքին կկցվեն էլեկտրոնային հատուկ չափիչներ և մրցման նախորդ օր մասնակիցները ճամբարային հավաք կունենան տվյալ վայրում, որտեղ կկայանա մրցումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում շեշտեց, որ դպրոցականների այս խճուղավազքի մրցաշարը կարելի է համարել կայացած:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները հնարավորություն և ներուժ ունենան մասնակցելու այս մրցաշարին»,-ասաց Գիլոյանը:

Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են նախատեսված ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտների և նրանց ուսուցիչների համար: Մասնավորապես առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ՝ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]