1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին

G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու 
պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի (G7) երկրները՝  Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան պատրաստ են շարունակել պատժամիջոցների միջոցով ճնշումների գործադրումը Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ:

«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակելու ուժեղացնել տնտեսական ու քաղաքական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում:  Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ընդդեմ «ռուսական էլիտայի, այդ թվում և տնտեսական սուբյեկտների, կենտրոնական կառավարական մարմինների ու զինված ուժերի»:

Նախարարները հայտնել են, որ G7-ը շարունակելու է արևմտյան երկրների տնտեսություններից, միջազգային ֆինանսական համակարգերից ու համաշխարհային ինստիտուտներից Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը: «Մենք կընդլայնենք մեր պատժամիջոցները՝ դրանցում ներառելով նաև ոլորտներ, որոնցից հատկապես կախում ունի Ռուսաստանը»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]