Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

ՀՀ նախագահն ու ՌԴ հաշվիչ պալատի նախագահը կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը

ՀՀ նախագահն ու ՌԴ հաշվիչ պալատի նախագահը կարևորել են Հայաստանի և 
Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում:

Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները տնտեսական բարեփոխումների հարցում։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]