1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Օսկար» մրցանակաբաշխությունը 2023-ին կանցկացվի մարտին

«Օսկար» մրցանակաբաշխությունը 2023-ին կանցկացվի մարտին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Variety-ն գրում է, որ 95-րդ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի ABC-ի ուղիղ եթերում:

2022 թվականին «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog)  ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացել է միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը  «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ է ստացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]