Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական որոշում է կայացրել

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:

«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի, իսկ բուն քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երեքշաբթի օրը: Ինչպես ավելի վաղ նշել էր Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն, հայտը ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայան կուղարկվի չորեքշաբթի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]