1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմի Մաստերսում

Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմի Մաստերսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սերբ թենիսիստ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմի Մաստերս մրցաշարում և կպահպանի աշխարհի առաջին ռակետի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP  Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում Ջոկովիչը մրցեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղից հետո սերբ թենիսիստը հաղթեց Ցիցիպասին երկու սեթերի արդյունքում` 6:0, 7:6 հաշվով:

Ջոկովիչի համար այս հաղթանակը 1001-րդ հաղթանակն էր ամբողջ կարիերայի ընթացքում: Այս հաղթանակի շնորհից սերբ թենիսիստը դարձավ Հռոմի մրցաշարի ամենատարեց հաղթողը: Նա 34 տարեկան է (11 ամսական, 13 օրեկան):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]