Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դրամական փոխանցումներն աճել են

Դրամական փոխանցումներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև սեզոնային աշխատողների կողմից դեպի Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, սակայն միջազգային այցելուների կողմից զգալի փոխանցումների հաշվին ընդհանուր տրանսֆերները նախորդ տարվա համեմատ աճել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Խաչատրյանը հիշեցրեց դրամական փոխանցումների վերաբերյալ տարեսկզբին ԿԲ-ի արած նվազման կանխատեսումը, այդ թվում Ռուսաստանից՝ 50 տոկոսով:

«Մենք երկու մասի ենք բաժանել տրանսֆերներն այս պահին: Տեսնում ենք, որ ոչ առևտրային նպատակներով փոխանցվող, այսինքն՝ սեզոնային աշխատողների կողմից փոխանցվող գումարները նվազել են, զուգահեռ աճել են միջազգային այցելուների կողմից կատարվող փոխանցումները, իրենք էլ են ինչ-որ ձևով փոխանցումներ կատարում ՀՀ, այդ թվում՝ իրենք իրենց անունով: Գումարային իմաստով աճ կա՝ 2021-ի համեմատ»,- ասաց Խաչատրյանը:

Սակայն, թե միջազգային այցելուների փոխանցումների հետագա շարունակականությունն ինչ չափով, ինչ ինտենսիվությամբ կլինի, հարց է: Այնուամենայնիվ, այդ փոխանցումներն էականորեն ազդել են ընդհանուր դինամիկայի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am