Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիտվայի նախագահը մայիսի 19-ին կժամանի Հայաստան

Լիտվայի նախագահը մայիսի 19-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի հասարակայնության հետ կապի վարչությունը:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաեւ՝ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները:

Լիտվայի նախագահը հանդիպում կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և հայաստանաբնակ լիտվացիների հետ: Գիտանաս Նաուսեդան նաև  հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մինչ այդ, Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]