Ծառայությունների արտահանումն աճել է
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային այցելուների հոսքով պայմանավորված՝ Հայաստանում ծառայությունների արտահանումը տարվա առաջին 4 ամսվա կտրվածքով աճել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Անդրադառնալով ծառայությունների ոլորտի իրական արտահանմանը՝ Խաչատրյանն ասաց. «Մենք ծառայությունների արտահանում ունենք շատ ուղիղ, երբ ոչ ռեզիդենտը սպառում է մեր ՏՏ-ի կամ որևէ այլ ոլորտի ծառայություն: Փաստացի արտահանման աճ ունենք առաջին 4 ամիսների ընթացքում»:
Խաչատրյանի խոսքով, ըստ վիճակագրության, մարտին արձանագրվել է արտահանման շատ փոքր աճ, ներմուծման շատ մեծ աճ, դրա պատճառներից մեկն այն է, որ կա արտահանում, որը չի գրանցվում: «Այդ մարդիկ Հայաստանում են, պետք է ժամանակ անցնի, Վիճակագրական կոմիտեն իր գնահատականները թարմացնի: Մենք դա անում ենք, բայց կարճաժամկետ հատվածում հնարավոր չէ գնալ, տեսնել, թե միջազգային այցելուն, օրինակ, ինչ գնեց»,- ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում