1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Իրաքում երեք օդանավակայան Է փակվել սաստիկ ավազահողմի պատճառով

 Իրաքում երեք օդանավակայան Է փակվել սաստիկ ավազահողմի պատճառով

 ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել Է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել Է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում Է Al Sumaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բացի Բաղդադի օդանավակայանից, որտեղ տեսնաելիությոնն իջել Է 300 մետրից ցած թույլատրելի 800 մետրի դեպքում, նաեւ դադարեցրել են աշխատանքը Նաջաֆի եւ Սուլեյմանիի օդանավակայանները: Չվերթերի ընդունումը եւ ուղարկումը լիովին դադարեցված են մինչեւ հետագա ծանուցումը: Վերջին տվյալների համաձայն՝ այս պահին արդեն արձանագրվել են շուրջ 2 հազար տուժածներ փոթորկից: Մեծամասնությունն օգնության Է դիմում դժվարացած շնչառության եւ շնչահեղձության նշանների պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ փոշու առատ հոսքերի պատճառով, որոնք քամին բերում Է անապատից, Իրաքի յոթ նահանգներում, ներառյալ մայրաքաղաքային տարածաշրջանում, մայիսի 16-ին պետական հիմնարկություններում հայտարարվել Է ոչ աշխատանքային օր: Չեղարկվել են նաեւ պլանավորված քննությունները տարրական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Աշխատում են սոսկ արտակարգ ծառայությունները եւ հանրապետության առողջապահության նախաարության դեպարտամենտները, որը վատ եղանակի պատճառով արդեն ամբողջ անձնակազմին փոխադրել Է առավելագույն պատրաստության ռեժիմի: Ապրիլից Իրաքը մի քանի անգամ ծածկել են ավազահողմերը, որոնք արդեն հանգեցրել են օդանավակայանների ժամանակավոր փակման՝ ոչ քիչ խնդրներ պատճառելով ինչպես հասարակ բնակիչներին, այնպես Էլ պրոֆիլային նախարարությոններին եւ  կոմունալ ծառայություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]