1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն

 ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն

 ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն: Այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Միթչ Մակքոնելը՝ հանդես գալով  Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ Հելսինկիում կայացած համատեղ ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք մտադիր ենք դառնալ առաջին երկիրը, որը վավերացնում Է այդ փաստաթուղթը (ՆԱՏՕ-ին Ֆինլանիդայի հայտը):

Իհարկե, կարող Է պատահել այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկը մեզնից առաջ անցնի այդ հարցում… Մենք մտադիր ենք որքան կարելի Է շուտ անել դա եւ ցանկալի Է մինչեւ  աշուն»,-նշել Է Մակքոնելը. ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել են ֆիննական ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ «առկա Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ուժեղ երկկուսակցական աջակցությունը:

Նա նաեւ նշել Է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «ամեն ձեւով ամրապնդում են» նրան: Տարբեր գնահատումներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերի վավերացման գործընթացը կարող Է տեւել մինչեւ մեկ տարի: Մայիսի 15-ին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել Է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին, դրա հետ մեկտեղ նշելով, որ իր հայտին հավանություն տալու դեպքում Շվեդիան հանդես կգա իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայման դեմ: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել Է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դրականորեն կանդրադառնա երկրի եւ շվեդ ժողովրդի անվտանգության վրա: Մայիսի 15-ին Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել Է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:

ԶԼՄ-ների տվյալներով, Շվեդիայի կառավարությունն արդեն նամակ-հայտ Է պատրաստել ՆԱՏՕ-ին. այն պլանավորվում Է ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]