Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Ավստրիան մայիսի 16-ից կհանի մուտքի սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Ավստրիան մայիսի 16-ից կհանի մուտքի սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան մայիսի 16-ից հանում Է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար, մուտք գործելիս նրանց այլեւս հարկավոր չի լինի պատվաստման հավաստագիր, հիվանդության մասին տեղեկանք կամ թեստ ներկայացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է երկրի պաշտոնական տուրիստական պորտալը:

«Այսպես կոչված 3-G կանոնը (պատվաստման, հիվանդության կամ բացասական թեստի մասին տեղեկանքների առկայությունը) մայիսի 16-ից հանվում Է բոլոր երկրներից Ավստրիա մուտք գործողների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ապրիլի 16-ից Ավստրիայում չեղարկվել են բազմաթիվ քովիդ- սահմանափակումներ: Այսպես, պատվաստման հավաստագիր, դիմակներ ու թեստեր չեն պահանջվում հասարակական վայրեր, ռեստորաններ, բարեր եւ թանգարաններ մուտքի համար:

Նաեւ չեղարկվել Է բոլոր դեպքերում դիմակներ կրելու պահանջը, բայց դրանք պարտադիր են մնում բուժհաստատություններում, սուպերմարկետներում եւ հասարակական տրանսպորտում: Ավստրիայի, ինչպես նաեւ եվրոպական մյուս երկրների մեծ մասի հետ ՌԴ-ի ուղիղ հաղորդակցություն այժմ չկա: Վիեննայի մայրաքաղաք հասնելու համար կարելի Է Երեւանում կամ Ստամբուլում ինքնաթիռը փոխելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]