Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին

Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիան լիովին հավանություն Է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանմանը եւ հույս ունի Հունգարիային համոզել՝ աջակցելու այդ նախաձեռնությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, ժամանելով Բրյուսել, որտեղ անցկացվում Է ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Արեւմուտքի մի շարք երկրներ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են սահմանել Ուկրաինայի իրադրության պատճառով: ԵՄ-ի երկրներում լրջորեն քննարկում են ռուսական նավթից ու գազից հրաժարվելու հնարավորությունը, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում Է նավթի Էմբարգոյի սահմանում, բայց մի շարք երկրներ, մասնավորապես, Հունգարիան, արգելափակում են դրա ընդունումը: «Մենք չենք կարող խուսափել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի քննարկումից:

Ռումինիան հավանություն Է տալիս փաթեթներին եւ որոշումներին, որոնք առաջարկվել եւ քննարկվել են մինչեւ այժմ: Մենք հուսով ենք, որ ձեռք կբերվի մի որոշումը, որը կմիավորի բոլոր անդամ պետություններին՝ հաջակցություն այդ փաթեթի ընդունման»,-հայտարարել Է Աուրեսկուն: Նա նշել Է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, այդ թվում նաեւ Հունգարիայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]