Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև բանակցությունները
21:34, 16 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարում Կրեմլում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին գրում է «Բելտա» գործակալությունը:
Ավելի վաղ Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովին:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպման գլխավոր թեմաներից են համագործակցության զարգացման հարցերը և համատեղ աշխատանքը ներմուծման փոխարինման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում