1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ  այցելել է Անի համայնք

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ 
 այցելել է Անի համայնք

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ  մայիսի 16-ին աշխատանքային այց է կատարել է Անի համայնք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, աշխատանքային այցի շրջանակներում մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ հետևել են Անի համայնքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Մարալիկի Շահինյան փողոցի 6-րդ նրբանցքի վերանորոգված 319 մ հատվածի աշխատանքներին։ «Շիրակի մարզպետը դիտարկել է փողոցի ջրահեռացման խնդիրը, թերացումը շինարարը խոստացել է վերացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Լանջիկ բնակավայրում բնակիչները դժգոհել են 2019-ին սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհի որակից, մարզպետը հանձնարարել է զբաղվել հարցով։

Անի համայնքը 2022-ին ևս մի շարք սուբվենցիոն հայտեր է ներկայացրել, կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է ինչպես ասֆալտապատման, այնպես էլ խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացում։ Այցի շրջանակներում մարզային իշխանությունները եղել են Մարալիկի մեքենատրակտորային պարկում, որտեղ առկա 9 միավոր տեխնիկան ձեռք է բերվել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով՝ 205 մլն դրամի շրջանակներում, գումարի 95 տոկոսը տրամադրվել է հիմնադրամի միջոցներից, 5 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ 2019 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության աջակցությամբ, ձեռք է բերվել Էքսկավատոր բեռնիչ և ինքնաթափ բեռնատար՝ 51 մլն 216 հազար դրամի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային այցն ավարտվել է Լանջիկի համայնքային կենտրոնում Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված արտագնա խորհրդակցությամբ։

«Համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, ինձ համար կարևոր է անձամբ լինել բոլոր բնակավայրերում, հետևել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, զրուցել ու լսել բնակիչների մտահոգությունները, վերահսկել պետական բոլոր ծրագրերը, ֆիքսել առաջնային հիմնահարցերը և պետական միջոցների հատկացման ժամանակ, ռեալ դատելով առաջանայնություններն ու խնդիրները, հատկացումներն իրականացնել նպատակային։ Մեր բնակիչները պետք է զգան, որ օբյեկտիվ ու հոգատար է վերաբերմունքը մարզի բոլոր բնակավայրերի հոգսերի թեթևացման հարցում»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ամփոփելով այցը՝ խորհրդակցության ընթացքում մարզպետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ, վերջում հանդիպել բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]