Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1858 թ. մայիսի 17-ին Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս:

-1899 թ. մայիսի 17-ին ծնվել է Անիտա Կոնտին (Կարագոշյան)՝ ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը:

-1966 թ. մայիսի 17-ին մահացել է Վահրամ Ալազանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ։

-1978 թ. մայիսի 17-ին մահացել է Արմին Վեգները՝ գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց ցեղասպանության ականատես։ 1918 թ. վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ. հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով։ Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը եւ լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները եւ նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։

-352 թ. մայիսի 17-ին Լիբերիոսը դառնում է Հռոմի պապ (մինչեւ 366 թ.):

-1642 թ. մայիսի 17-ին հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը:

-1916 թ. մայիսի 17-ին Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի:

-1978 թ. մայիսի 17-ին Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ:

-1904 թ. մայիսի 17-ին ծնվել է Ժան Գաբենը՝ թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվո լեգեոնի շքանշանակիր։

-1946 թ. մայիսի 17-ին ծնվել է Գալինա Ստարավոյտովան՝ ռուս քաղաքական եւ պետական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու։

 

Հետաքրքրական է

«Եվրատեսիլ»՝ երգի ամենամյա հեռուստամրցույթ, որը հիմնականում անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջեւ։ Մրցույթի հիմքում ընկած է Իտալիայում անցկացվող «Սան Ռեմո» երաժշտական փառատոնը։

Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացնում է նոր երգ, որը ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ պետք է կատարվի հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, այնուհետեւ յուրաքանչյուր երկիր քվեարկում է մյուս մասնակիցների օգտին՝ հաղթողին պարզելու համար։ Մրցույթը ամեն տարի հեռարձակվում է սկսած 1956-ից եւ համարվում է աշխարհի ամենաերկարակյաց հեռուստատեսային ծրագրերից մեկը։ Սա նաեւ ամենադիտվող ոչ սպորտային իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում, որը ըստ վերջին տարիների տվյալների՝ մոտավոր ունենում է 100 միլիոնից ավելի հեռուստադիտող Եվրոպայում եւ ընդհանուր 600 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ «Եվրատեսիլը» հեռարձակվում է նաեւ Եվրոպայից դուրս գտնվող երկրներում։

Մրցույթում ամենաշատ հաղթանակները տարել է Իռլանդիան՝ 7 անգամ, ներառելով նաեւ 5 տարում տարած 4 հաղթանակները՝ 1992-ին, 1993-ին, 1994-ին, 1996-ին։ Ամենաբարձր միավորներով հաղթանակ տարած մասնակիցը Ալեքսանդր Ռիբակն է, ով 2009-ին հավաքեց 387 միավոր։

Ա. Հ.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]