Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Մալիի իշխանությունները հաղորդել են զինվորական հեղաշրջման փորձը կանխելու մասին

Մալիի իշխանությունները հաղորդել են զինվորական հեղաշրջման փորձը կանխելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի կառավարությունը լույս մայիսի 17-ի գիշերը հաղորդել Է զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին, որը, ինչպես հաստատվում Է, կազմակերպվել Է օտարերկրյա աջակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մալիի կառավարությունը հավաստիացնում Է, որ իրադրությունը հսկողության տակ Է եւ կոչ Է անում բնակչությանը՝ հանգստություն պահպանել»,-ասվում Է իշխանությունների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է աֆրիկյան ԶԼՄ-ներով: Իշխանությունները պարզել են, որ հեղաշրջման փորձը տեղի Է ունեցել դեռ լույս մայիսի 12-ի գիշերը: Այն կատարել Է «սպաների ոչ մեծ մի խումբ»: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ «զինվորականներին աջակցել Է արեւմտյան մի երկիր», իսկ թե հատկապես որ երկիրը, չի ճշտվում: «Հեղաշրջման փորձը հաջողվել Է կանխել Մալիի անվտանգության ուժերի զգոնության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,-ընդգծել Է կառավարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]