Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է երկրի ներքին գործը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է երկրի ներքին 
գործը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Սա Հայաստանի ներքին խնդիրն է՝ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք դա գիտակցում ենք և չենք միջամտում այս գործընթացներին»,-ասել է նա:

Հայաստանում ընդդիմադիր ուժերը շաբաթներ շարունակ ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանության դեմ, դժգոհություն հայտնելով վարած արտաքին քաղաքականության առնչությամբ: Ամեն օր ընդդիմությունն անցկացնում է երթեր, հավաքներ Երևանում և այլ քաղաքներում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]