Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Վրաստանի եկամուտներն զբոսաշրջությունից շարունակում են աճել

Վրաստանի եկամուտներն զբոսաշրջությունից շարունակում են աճել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ճանապարհորդներից Վրաստանի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 582 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս Է հասցրել երկրի տուրիստական ինդուստրիային: Զբոսաշրջությունն սկսել Է վերածնվել արդեն 2021 թվականին: Փետրվարի 1-ից բացվել են երկրի օդային սահմանները, իսկ հունիսի 1-ից՝ ցամաքային սահմանները:

«2022 թվականին մենք պլանավորել ենք զբոսաշրջությունից եկամուտները վերականգնել 70 տոկոսով: Այսօրվա տվյալներով՝ զբոսաշրջությունը վերականգնվել Է մոտավորապես 69 տոկոսով: Սա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով Է: Մենք արդեն ստացել ենք մոտավորապես 582 միլիոն դոլարի եկամուտ»,-Դավիթաշվիլին հայտարարել Է լրագրողներին: Նախարարը կարեւոր Է համարել այն փաստը, որ ճյուղը նոր ձեւով Է կազմավորվում: Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում աճում Է երկարաժամկետ այցերի թիվը:

«Համապատասխանաբար, եկամուտներն ավելի լավ են վերականգնվում: Սա շատ կարեւոր գործոն Է այն բանի համար, որպեսզի մեր պլանավորած տնտեսական ցուցանիշները կատարվեն մինչեւ տարեվերջ»,-նշել Է նա: Նաեւ Դավիթաշվիլին նշել Է ուղեւորահոսքի՝ 2019 թվականի մակարդակի նկատմամբ 52 տոկոսով վերականգնումը: Նրա խոսքով՝ Վրաստանն ունի իր ձգողականությունը եւ հետաքրքրականությունը զբոսաշրջիկների կողմից: Նախարարի տեղեկատվությամբ, մայիսին պլանավորվում Է մինչեւ 400 թռիչք՝ տարբեր ուղղություններով:

«Այս շաբաթ մենք շատ կարեւոր եւ հետաքրքիր նորություններ կունենանք զբոսաշրջության ուղղությամբ»,-ասել Է Դավիթաշվիլին: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ Վրաստանում միջազգային ճանապարհորդների այցելությունների թիվը 2022 թվականի հունվար-ապրիլին 272,3 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Տարեսկզբից Վրաստանը չորս ամսվա ընթացքում ընդունել Է 820,8 հազար միջազգային այցելուների, ինչը 63,8 տոկոսով պակաս Է, քան համավարակից առաջ 2019 թվականին, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]