1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թալիբները ցրել են Ազգային անվտանգության, Ազգային հաշտության խորհուրդները եւ արձակել խորհրդարանը

Թալիբները ցրել են Ազգային անվտանգության, Ազգային հաշտության խորհուրդները եւ արձակել խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության գլուխ անցած «Թալիբան» շարժման կառավարությունն իբր ցրել Է մի շարք պետական մարմիններ, այդ թվում ներկայացուցչական: Մայիսի 17-ին այդ մասին հաղորդել Է The Khaama Press գործակալությունը, որը հրապարակել Է շարժման ղեկավարների ստորագրությամբ՝ համապատասխան փաստաթղթի լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պնդում են, որ թալիբները ցրել են Ազգային անվտանգության խորհուրդը, Ազգային հաշտության բարձրագույն խորհուրդը, արձակել են Ազգային ժողովը (խորհրդարանը), ինչպես նաեւ լուծարել են մարդու իրավունքների, սահմանադրության վերանայման հանձնաժողովները եւ խորհրդարանի երկու պալատների քարտուղարությունները: The Khaama Press-ի տեղեկատվությամբ՝փաստաթղթում դրված Է թալիբների կաբինետի վարչապետ Մոհամադ Հասան Ախունդի ստորագրությունը: Բուն որոշումը, ինչպես պնդում են, ընդունվել Է «Թալիբանի» գերագույն առաջնորդ մոլլա Խիբաթուլլա Ախունդզադայի կողմից: Դրա հետ մեկտեղ շարժումը թողել Է Սահմանադրության կատարման վերահսկողության գործող անկախ հանձնաժողովը: «Խաշտ Է սուբհ» թերթի տվյալներով՝ պետական մարմինների ցրումը կարող Է կապված լինել բյուջեն կազմելու եւ ընդունելու աշխատանքի հետ:

Դրա ընթացքում քննարկվել են պետական ապարատի բարենորգումները, այդ թվում մի շարք ինստիտուտների լուծարումը կամ աշխատանքի դադարեցւմը, որոնք ֆինանսավորում են պահանջել: «Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ աֆղանական տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]