Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

 Բայդենի վարչակազմում տարաձայնություններ են ծագել ՉԺՀ-ից ներմուծման մաքսերի առիթով. Reuters

 Բայդենի վարչակազմում տարաձայնություններ են ծագել ՉԺՀ-ից ներմուծման մաքսերի առիթով. Reuters

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Թայի միջեւ տարաձայնություններ են ծագել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի վերացման առիթով: Մայիսի 17-ին այդ մասին հաղորդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստիպված կլինի լուծում տալու լարված վեճերին իր խորհրդականնեի միջեւ եւ որոշելու, արժե արդյոք իջեցնել Չինաստանից ապրանքների ներմուծաան մաքսերը: Պաշտոնյաներն արդեն մի քանի ամիս քննարկում են մինչեւ 25 տոկոս մաքսերը, որոնցով հարկվում են Չինաստանից ներմուծվող հարյուր միլարդավոր ապրանքները:

Այդ միջոցները սահմանվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ Միացյալ Նահանգների ընկերությունների վրա միլարդավոր դոլարներ են նստել»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գործակալության աղբյուրի խոսքով՝ Ջանեթ Յելենը հանդես Է գալիս մաքսերի մի մասի վերացման օգտին, քանի որ դա կօգնի ԱՄՆ-ում նվազեցնելու գնաճի տեմպերը: Սակայն Քեթրին Թայը անհրաժեշտ Է համարում հետաձգել որոշումը եւ այնուհետեւ ընդունել ավելի ընդգրկուն առեւտրական ռազմավարություն Չինաստանի նկատմամբ: «Այդ ռազմավարությունը նպատակաուղղված կլինի աշխատատեղերի պահպանմանը Մացյալ Նահանգների բնակիչների համար եւ կելնի աշխարհի շուկաներում ՉԺՀ-ի քաղաքականությունից»,- հաղորդում Է Reuters-ը: Մաքսատուրքերի նվազեցման դեմ են հանդես գաիս արհմիությունները: Բայդենի օգնականներից մեկի կողմից Reuters գործակալության ստացած տեղեկատվության համաձայն՝ «ԱՄՆ-ի նախագահն արհմիությունների առաջնորդներին անձամբ Է խոստացել, որ նրանք կմասնակցեն մաքսերի վերաբերյալ վերջնական որոշման ընդունմանը»: Ինչպես հայտնում Է Reuters-ը, տարիֆերի ուսումնասիրումը կարող Է զբաղեցնել մի քանի ամիս, նախքան որեւիցե որոշում ընդունելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]