Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ 
ծննդյան օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նամակում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների և բազմակողմ կառույցների շրջանակներում։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]