Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Նախագահ Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

Նախագահ Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել ՀՀ-ում Սուրբ Աթոռի 
առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, մայիսի 17-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը, որը լավագույնս է արտահայտում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Ժոզե Ավելինու Բետանկուրի ունեցած նշանակալի ավանդը։ «Համոզված եմ, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար որևէ խոչընդոտ չի առաջանա, քանի որ դա երաշխավորվում է ամենաբարձր մակարդակով և այնպիսի մարդկանց մասնակցությամբ ինչպիսին Դուք եք»,- ասել է նախագահ Խաչատուրյանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին:

Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի նախագահի կողմից նման պարգևի արժանանալ:




Այս թեմայով







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]