Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 236-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 352 նոր դեպք, 68 մարդ  հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի  7 մլն 228 հազար 786 դեպք:  7 մլն 024 հազար 787 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 768 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 457 հազար 151 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 735 հազար 522 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 360 հազար 612-ի:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]