Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է 
գումարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ին կայացած նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցերն են եղել։

«ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը։

Մյուս փոփոխությունը վերաբերում է արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը։ Նախարարի  տեղեկացմամբ ՝առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի, որ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են միայն այն դեպքերում, երբ փոխվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։ Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, և այն դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նշվում է, որ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ նախագիծը լրամշակման նպատակով հետ է ուղարկվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]