Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշտարակի ոստիկանները բացահայտել են փեթակների գողության երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքը

Աշտարակի ոստիկանները բացահայտել են փեթակների գողության երկու տարի առաջ 
տեղի ունեցած դեպքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

«37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար դրամով վաճառել Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի մի բնակչի: Փեթակները գնած անձը հրավիրվել է բաժին ու ներկայացրել գողոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]