Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Դաղստանում երկու զինյալ են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Դաղստանում երկու զինյալ են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մախաչկալայում երկու զինյալ են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում: Մայիսի 18-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ազգայն հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) Տեղեկատվական կենտրնում, տեղեկացնում Է «Արմանպերս»-ը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ հակաահաբեկչական գործողության ռեժիմ Է սահմանվել Մախաչկալայի Լենինյան շրջանում թաքնվող զինված ելուզակների մասին տեղեկատվություն ստանալուց հետո, որոնք մտադրվել Էին ահաբեկչական գործողություն կատարել քաղաքի Էներգետիկայի օբյեկտներից մեկում: «Էլեկտրակայանի շրջանում հայտնաբերված ավազակներին առաջարկվել Է վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին:

Ի պատասխան նրանք կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, եւ երկու ելուզակներ չեզոքացվել են փոխհրաձգության ընթացքում»,- հայտնել են ԱՀԿ-ում: Իրավապահ մամինների աշխատակիցների թվում կորուստներ եւ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: Ինչպես հայտնել են ԱՀԿ-ոմ, փոխհրաձգության վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ զենք եւ ռազմամթերք, ինչպես նաեւ կիրառման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք: Կատարվում են քննչական գործողություններ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]