1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարն Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԱԳ փոխնախարարն Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել 
է տարածաշրջանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 18-ին ընդունեց Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրման համար:

Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ: Կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը, զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց խորհրդարանականների մակարդակով աջակցության վերահաստատումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]