1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանն ու Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը անդրադարձել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին

Ալեն Սիմոնյանն ու Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը անդրադարձել 
են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ չեխ գործընկերներն են այսօր Հայաստանում՝ նշելով, որ մեր երկրի իշխանության տարբեր թեւերի ղեկավարներից շատերը մեդիաոլորտից են: Նա հիշեցրել է նաեւ իր նախկին մեդիագործունեությունը՝ շեշտելով, որ խոսքի եւ մամուլի ազատությունը մեր երկրի առաջնահերթություններից են:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տարիներին բավականին ակտիվ համագործակցության համար: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովային հրավիրել է Հայաստան:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Ազգային ժողովում եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդում նախագահությունը` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում: Նա  կարեւոր է համարել չեխական կողմի նախագահության շրջանակում Արեւելյան գործընկերության ծրագրի ակտիվացումը, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության հետեւանքով նկատվում է դրա ապաինտեգրում:

Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Եվրոպական միության, այլեւ անդամ երկրների, մասնավորապես,  Չեխիայի հետ համագործակցության խորացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին: Հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահը դրանց շուտափույթ լուծման համար խնդրել է չեխ գործընկերների աջակցությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]