1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 9 հայցադիմումների ընդհանուր գումարը 43 մլրդ դրամ է․ Գալյան

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 9 հայցադիմումների ընդհանուր գումարը 43 
մլրդ դրամ է․ Գալյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում այս պահին կատարվում է շուրջ 300 ուսումնասիրություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ 20 ուսումնասիրություն ավարտվել է և ապօրինի գույք ունեցող անձանց գույքի նկատմամբ կիրառվել է ապահովման միջոց, արգելանքի տակ է դրվել գույքը։

«Ունենք 9 հայցադիմում, որոնք ներկայացվել են դատարան, դրանցից 8-ը դատարանի կողմից արդեն ընդունվել են վարույթ։ Շուրջ 330 գործերի մասով թվական տվյալներ նշել չեմ կարող, որովհետև այդպիսիք չենք կարող լինել՝ պայմանավորված նրանով, որ փորձաքննություն պետք է անցնեն գույքերը, որպեսզի շուկայական արժեքը պարզենք։ Բայց դատարան ներկայացված 9 հայցադիմումների մասով՝ խոսքը շուրջ 43 միլիարդ դրամի մասին է։ Այս գումարի մեջ որոշակի դեպքերում ներառված չէ իրավաբանական անձանց մասնակցությունը։ Եվ գտնում ենք, որ իրավաբանական անձանց մասնակցության արժեքների գնահատումը նաև էապես կմեծացնի այդ թիվը՝ հասցնելով շուրջ 60 միլիարդ դրամի։  Խոսքը միայն 9 հայցադիմումի մասին է»,- ընդգծեց Գալյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]