Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Թբիլիսիում ավելի խստորեն կպատժեն ապօրինի ծառահատումների եւ դրանք վնասելու համար

Թբիլիսիում ավելի խստորեն կպատժեն ապօրինի ծառահատումների եւ դրանք վնասելու համար

 ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետարանը նախաձեռնում Է օրենսդրական ուղղումներ, որոնց համաձայն, խստացվում Է պատիժը բույսերն ապօրինի հատելու եւ դրանք վնասելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայությունն արդեն մշակել Է համապատասխան օրենսդրական ուղղումների փաթեթ, որը քննարկման ու հաստատման համար ներկայացվել Է օրենսդիր մարմնին: «Մենք որոշակի խնդիրներ ունենք կանաչապատման առումով:

Այնպես որ հաճախ են արձանագրում ապօրինի ծառահատումների եւ դրանց նպատակամիտված վնասման փաստեր, ինչը, անպայմանորեն, հսկայական խնդիր Է քաղաքի համար, մեզ համար: Համապատասխանաբար, մենք Էլ ավելի ենք ցանկանում խստացնել մեր մոտեցումն այդ ուղղությամբ»,-հայտարարել Է Կալաձեն: Ուղղումների համաձայն, ապօրինի հատման համար տուգանքը 500 լարիից (շուրջ 166 դոլար) կավելանա մինչեւ 5 հազար լարի (ավելի քան 1,6 հազար դոլար):

Իսկ կրկնակի գործողության համար տուգանքի չափը 1000 լարիից (շուրջ 333 դոլար) կավելանա մինչեւ 10 հազար լարի (շուրջ 3,3 հազար դոլար): Բացի այդ, Կալաձեի խոսքով, եռակի ավելանում Է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվման գործակիցը: Անհրաժեշտ Է նկատի ունենալ, որ այն վայրերում, որտեղ իրականացվել Է ապօրինի հատումը, կարգելվի շենք տեղակայել, նշել Է Կալաձեն, հաորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]