Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների դասընթացներ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են 
պարանային աշխատանքների դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում (ՌՀՄԱԿ) մայիսի 19-ին անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ: Միջոցառումը կազմակերպվել է համաձայն ՌՀՄԱԿ-ի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պատրաստման և որակավորման բարձրացման պլանի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Ուֆայից հրավիրված մասնագետների կողմից մայիսի 10-ից անցկացվող ուսումնական պարապմունքներն ամփոփվել են ստուգարքների ընդունմամբ, իսկ փրկարար ծառայողներին հանձնվել են որակավորման հավաստագրեր: Որակավորում ստացած հրահանգիչներից լավագույնները մեկնելու են Ուֆա, որտեղ շարունակելու են մասնակցությունը դասընթացներին, արդյունքում նրանք՝ իրենց հերթին, կուսուցանեն անձնակազմին:

«Ավարտական քննության ընթացքին հետևել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Նա շրջել է կենտրոնի տարածքում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել տեխնիկական և գույքային հագեցվածությանն ու լսարանային պայմաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կարևոր աշխատանք է իրականացնում, առավել ամրապնդում երկու երկրների գերատեսչությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը: Գնահատելի է պարբերաբար անցկացվող դասընթացների արդյունքում փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը, հավելել է փոխնախարարը:

Իր հերթին «ՊրոֆՍերվիս» ուսումնական կենտրոնի (Ուֆա) տնօրեն Սվետլանա Չերկասովան արձանագրել է, որ դասընթացների շրջանակներում հայ փրկարարները գրանցել են լավ արդյունքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]