Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Մակրոնը չի բացառել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրների վրա

Մակրոնը չի բացառել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել 
հարևան երկրների վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան չի բացառում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ընդունելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդույին:

«Մերձդնեստրի վերջին միջադեպերը ցույց են տալիս, որ չի կարելի բացառել հակամարտության տարածումը հարեւան երկրների վրա», - ասել է Մակրոնը:

Նրա խոսքով ՝ Ֆրանսիան մտադիր է հատուկ ուշադրությամբ հետևել տարածաշրջանային անվտանգության իրավիճակին եւ Մոլդովայի ինքնիշխանության և  տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հնարավոր ոտնձգությանը:

«Ուկրաինայի հակամարտությունը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի, այդ թվում ՝ Մոլդովայի համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]