Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և 
Ուկրաինայի միջև

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին բանակցություններից հետո  հայտարարել է  Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հիմնվելով Ռուսաստանի հետ գերազանց հարաբերությունների վրա, աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ցանկացած դիվանագիտական փորձին և պատրաստ է միջնորդել և օգնել լուծելու այս ճգնաժամը»,- ասել է արտգործնախարարը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ստորագրել են  համաձայնագիր մշակույթի և տեղեկատվական անվտանգության ոլորտում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]