Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր 
փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախաձեռնության օգտին, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից, 100 սենատորներից արդեն քվեարկել է 51-ը։

Փաթեթը ներառում է ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն Ուկրաինային։ Կոնգրեսն ավելացրել է գումարը մինչև 40 միլիարդ դոլար՝ ի սկզբանե Բայդենի պահանջած 33 միլիարդ դոլարից:

Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Պենտագոնը հորդորել են օրենսդիրներին շտապել՝ զգուշացնելով, որ մինչև մայիսի 19-ը իրենց ֆինանսական միջոցները կսպառվեն Ուկրաինային օգնելու համար։ Օրինագծի ընդունմանը խոչընդոտել է հանրապետական Ռենդ Փոլը, ով պահանջում էր ավելի մեծ վերահսկողություն ծախսերի նկատմամբ:

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]