1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայողի

ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար 
զինծառայողի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:

«Իմ ղեկավարությամբ ՝ որպես Եվրոպայում գերագույն գլխավոր հրամանատար, մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ եւ 120 ինքնաթիռ ՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում, մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաեւ ավելի քան 20 նավ»,- ասել է նա:

Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառել, այդ թվում ՝ Բալթիկայում եւ Սեւ ծովի շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]