1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց

Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի 
դիմաց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին նախագահական նստավայրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ցուցարարներն այս պահին երթով շարժվում են դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: «Դիմադրության» շարժման անդամ Աննա Գրիգորյանը կոչ արեց միանալ իրենց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ շարունակելու են իրենց ակցիան: 

Մայիսի 19-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ մայիսի 20-ին ճանապարհները փակելու ակցիաներ չեն անելու: Նա ժամը 09:30-ին քաղաքացիներին հրավիրել էր Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ «գործ ունեն անելու»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]