Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը. Լիտվայի նախագահ

Ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի  
կառավարության հանձնառությունը. Լիտվայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան ողջունում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում և հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Մեկնարկել է իմ այցը Հայաստան, որը Եվրամիության կարևոր գործընկերն է կովկասյան տարածաշրջանում: Ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը: Լիտվան կողմ է ԵՄ-Հայաստան համագործակցության առավել սերտացմանը: Շնորհակալ եմ Վահագն Խաչատուրյանին ջերմ ընդունելության համար»,- գրել է Նաուսեդան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]