1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանյան նավթի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն մայիսի 21-ի առավոտյան

Ռուսաստանյան նավթի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն մայիսի 21-ի առավոտյան

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան նավթի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն Մոսկվայի ժամանակով մայիսի 21-ին ժամը 07:00-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Gasum գազի պետական ընկերությունը հաղորդել Է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից համապատասխան ծանուցումն ստանալուց հետո: Հետագա օրերին 2022 թվականի առատային տարեշրջանի ընթացքում օպերատորն իր սպասարկյալներին բնական գազի կմատակարարի այդ աղբյուրներից՝ Balticconnector խողովակաշարով՝ Էստոնիայից:

Ինչպես հաղորդվել Է, Gasum-ը չի ընդունել գազի վճարման նոր համակարգի անցնելու ռուսաստանյան կողմի պահանջը եւ մտադիր Է հայց ներկայացնել արբիտրաժ: Ռուսաստանը 2022 թվականի ապրիլի 1-ից գազի դիմաց վճարումներն ընդունում Է միայն ռուբլով: Ներմուծողը «Գազպրոմբանկ»-ում պետք Է հատուկ հաշիվ բացի, որի վրա միջոցները փոխանցվելու են այն արժույթով, որը նշված Է պարտավորագրում. բանկն այդ արժույթը կվաճառի «Մոսբիրժա»-ում եւ ռուբլին կգրանցի գազի գնորդի հաշվին, որն Էլ հաշվարկները կիրականացնի «Գազպրոմ» մատակարարի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]