Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական 
համալսարան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ  մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]