Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ճապոնիան 10 տարվա ընթացքում 157 մլրդ դոլար կծախսի ածխաթթվի արտանետումների կրճատման համար

Ճապոնիան 10 տարվա ընթացքում 157 մլրդ դոլար կծախսի ածխաթթվի արտանետումների կրճատման համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել առաջիկա 10 տարում ծախսել 20 տրիլիոն իեն (գրեթե 157 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով) երկրում այնպիսի տնտեսության կառուցման համար, որն ածխաթթվական գազ չի արտանետի մթնոլորտ: Այդ միջոցները, մասնավորապես, կծախսվեն մասնավոր ընկերությունների լրահատկացումների համար, որոնք ակտիվորեն կներգրավվեն այդ ծրագրերում, մայիսի 20-ին հաղորդել Է The Asahi թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ 20 տրիլիոն իեն տրամադրելու որոշման մասին անձամբ հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի 19-ին իր նստավայրում մի խումբ փորձագետների հետ կայացած հանդիպմանը, որոնք կառավարության համար մշակել են տնտեսությունը մաքուր Էներգետիկայի փոխադրելու ծրագիրը: Այդ խրհրդակցությունում մարչապետը հավաստել Է, որ մթնոլորտ ածխաթթվական գազի արդյունաբերական արտանետումների լիակատար դադարեցման ծրագրի կատարումը երկրի կառավարությունից եւ մասնավոր գործարարությունից պահանջում Է առնվազն 150 տրիլիոն իենի (շուրջ 1,2 տրիլիոն դոլարի) հատկացումներ առաջիկա 10 տարվա ընթացքում:

Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունն այժմ պատրաստում Է ընդարձակ ծրագիր երկրի տնտեսության Էներգետիկական վերազինման ոլորտում՝ հանքային վառելիքի օգտագործումից կախվածության կրճատման ուղիով: Մասնավորապես, ենթադրվում Է այդ թվում կառավարական լրահատկացումների միջոցով նավթը, բնական գազը եւ ածուխն ավելի ու ավելի շատ փոխարինել ջրածնով եւ ամոնիակով, որոնք այրվելիս ածխաթթվական գազի արտանետումներ չեն տալիս: Ճապոնիայում մթնոլորտ ածխաթթվական գազի արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումները զրոյի հասցնել ենթադրվում Է մինչեւ 2050 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]