Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում կապիկի ծաղկախտի բռնկման պատճառով

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում կապիկի ծաղկախտի բռնկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում՝ քննարկելու կապիկի ծաղկախտի բռնկումները՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը: Նշվում Է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածումը արվամոլների եւ բիսեքսուալների շրջանում, ինչպես նաեւ պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը:

Հիվանդությունը հայտնաբերվել Է արդեն մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում եւ Կանադայում: Կապիկի ծաղկախտը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթեւ հիվանդություն Է, եւ մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ:

Մասնագետներն ընդգծում են, որ կապիկի ծաղկախտը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն կարող Է տարածվել ախտահարված մարդու հետ սերտ շփումից: Հիվանդության ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, ավշային հանգույցների մեծացումը, դողը, եւ սրտխառնոցը: Կարող Է ցան առաջանալ, հաճախ առաջանալով դեմքի վրա, իսկ հետո տարածվելով մարմնի մյուս մասերում: Այն փոխվում Է եւ տարբեր փուլեր անցնում, մինչեւ որ վերջնականապես ձեւափոխվում Է մաշկաթեփի, որն ավելի ուշ վերանում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]