Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի պաշտոնյաներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի պաշտոնյաներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և 
անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Սումփֆին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։ Մանդատների ընդհանրությունները հաշվի առնելով՝ Վլադիմիր Շկոլնիկովն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին իր գործունեության շրջանակներում և առավել խորացնելու համագործակցությունը, որն, ի թիվս այլնի, ուղղված կլինի նաև Պաշտպանի հաստատության կարողությունների զարգացմանը։

«Պաշտպան Գրիգորյանը Վլադիմիր Շկոլնիկովին ներկայացրել է իր մանդատի շրջանակներում առանձնացված առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները և պատրաստակամություն հայտնել մեկտեղելու ջանքերը դրանք հասցեագրելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]